Team Systems-ը հպարտությամբ ներկայացնում է իր նախագծման ծառայությունները՝ հիմնված ավելի քան 15 տարվա հարուստ փորձառության վրա: Մեր պրոֆեսիոնալ մասնագետների թիմը, որը բաղկացած է ճարտարագետներից և տեխնիկական փորձագետներից, իրականացրել է բազմաթիվ հաջողված նախագծեր տարբեր ոլորտներում՝ սկսած փոքր գրասենյակային տարածքներից մինչև խոշոր արդյունաբերական կենտրոններ:
Team Systems-ն իրականացնում է էլեկտրատեխնիկական և ցածրահոս համակարգերի, ինչպես նաև Smart Home համակարգերի նախագծում AutoCad և Revit ծրագրերով՝ օգտագործելով ոլորտի վերջին նորարարությունները և տեխնոլոգիաները:





