Հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում էներգիայի անջատումը կարող է վտանգել հաստատության բնականոն գործունեությունը, հետևաբար նաև` հիվանդների կյանքը և առողջությունը։ Մեր Smart Tower UPS-ը նախատեսված է հատկապես բժշկական սարքավորումների անխափան աշխատանքի համար՝ ապահովելով անընդհատ և հուսալի էներգամատակարարում:
Հիմնական առավելությունները․
- Բարձր հուսալիություն կրիտիկական բժշկական սարքավորումների աշխատանքի համար
- Խելացի ինտերֆեյս՝ դյուրին մոնիթորինգի և կառավարման համար
- Արագ լիցքավորում և երկար աշխատանքային ժամանակ
- Զրոյական անցման ժամանակ հոսանքի անջատման դեպքում
- Բարձր էլեկտրամագնիսական համատեղելիություն
- Անաղմուկ աշխատանք










