Huawei
21 Products


Ցանցերի կառավարումը հաճախ բարդ և ժամանակատար գործընթաց է: Cisco Meraki-ն առաջարկում է ամպային կառավարմամբ ցանցային լուծումներ, որոնք պարզեցնում են ցանցի տեղակայումը, կառավարումը և մոնիթորինգը:
Հիմնական առավելությունները․
- Կենտրոնացված ամպային կառավարման հարթակ
- Դյուրին տեղադրում և կարգավորում
- Ծրագրակազմի ավտոմատացված թարմացումներ
- Իրական ժամանակում վերլուծություններ և տեսանելիություն
- Անվտանգության ինտեգրված գործիքակազմ
- Հեռավար աշխատողների համար օպտիմիզացված լուծումներ


21-րդ դարում շատ կարևոր է ընկերության տվյալների պաշտպանությունը կիբերհարձակումներից։ Մեր առաջարկած գերժամանակակից Firewall-երն ապահովում են ցանցային տվյալների անվտանգությունը՝ տրամադրելով դրանց հոսքի վերահսկման և կառավարման լայն հնարավորություններ։
Հիմնական առավելությունները․
- Պոտենցիալ վտանգի արագ հայտնաբերում
- Տվյալների ֆիլտրացիա
- Տվյալների փոխանցվող փաթեթների վերահսկում
- Անվտանգության պարբերական թարմացումներ


Ժամանակակից բիզնես միջավայրում ցանցային ենթակառուցվածքը պետք է լինի ոչ միայն արագ, այլև՝ խելացի և հարմարեցվող: HPE Aruba Networking-ն առաջարկում է AI-ով հագեցած ցանցային լուծումներ, որոնք ավտոմատացնում են գործընթացները և բարձրացնում անվտանգությունը:
Հիմնական առավելությունները․
- AI-ի վրա հիմնված ցանցի օպտիմալացում և անվտանգություն
- Անլար և լարային ցանցերի սահուն ինտեգրում
- Ճկուն և մասշտաբավորվող լուծումներ
- Կառավարման պարզ ինտերֆեյս
- IoT սարքերի ինտեգրում
- Տվյալների անվտանգություն
- Բարձր արտադրողականություն և հուսալիություն


Huawei eKit․ թվային հաջողության ձեր գործիքակազմը։
eKit ցանցային լուծումները հատուկ նախատեսված են փոքր և միջին բիզնեսների համար։ Այս սարքավորումների շարքը նախագծված է հեշտացնելու և պարզեցնելու արագագործ լարային և անլար ցանցի կառուցումը և գործարկումը գրասենյակներում։
Huawei eKit-ի առավելությունները.
- Ամբողջական լուծում՝ Gateway, Switch, WiFi 6 ապահովում, MiniFTTO տեխնոլոգիա, ինտերակտիվ էկրան
- Արագ տեղադրում
- Հեռավար կառավարում հավելվածով կամ վեբով
- Մեծ քանակությամբ անլար սարքերի միաժամանակյա միացում
- Ճկունություն
- Անվտանգություն
- Էներգաարդյունավետություն
- Ծախսերի կրճատում
- Ամպային տեխնոլոգիաների հետ համատեղելիություն


Աճող ընկերությունների համար ներկայումս շատ կարևոր են արդյունավետ և հասանելի ցանցային լուծումները: Huawei Network-ն առաջարկում է նորարարական տեխնոլոգիաներով հագեցած սարքավորումներ՝ մրցունակ գործիքակազմով:
Հիմնական առավելությունները․
- Բարձր արտադրողականություն
- AI լուծումների վրա հիմնված ցանցային օպտիմալացում
- Էներգաարդյունավետ դիզայն
- Անվտանգության ընդլայնված հնարավորություններ
- 5G և WiFi 6 տեխնոլոգիաների աջակցություն
- Մասշտաբավորվող լուծումներ՝ փոքր և մեծ բիզնեսների համար


Սպասված առաջընթաց ձեր թիմային աշխատանքում
Բացահայտեք IdeaHub B2-ի աշխարհը՝ ձեր թիմային աշխատանքի արդյունավետ կազմակերպման նոր դարաշրջանը: Գերհստակ 4K էկրանով և նորարարական սենսորային տեխնոլոգիայով՝ IdeaHub B2 ձեր լավագույն գաղափարները դարձնում է իրականության:
Ինչո՞ւ ընտրել IdeaHub B2-ը
- Բարձր կետայնությամբ էկրանը և ինտուիտիվ սենսորային տեխնոլոգիան ապահովում են ակնթարթային գրառումներ և նշումներ։
- Ներկառուցված 4K տեսախցիկն ու հզոր բարձրախոսները ստեղծում են վիրտուալ ներկայության զգացողություն:
- Ժամանակակից լուծումները թույլ են տալիս ձեր թիմին ակնթարթորեն փոխանակել գաղափարներ և արագորեն կատարել եզրահանգումներ:
Առավելություններ, որոնք ոգևորում են
- Էրգոնոմիկ դիզայն՝ հարմարավետ օգտագործման համար
- Ինտելեկտուալ գրատախտակ՝ ստեղծագործական մտքերի արտահայտման համար
- Ներկառուցված HD տեսախցիկ և բարձրախոսներ՝ կատարյալ հաղորդակցության համար
- Wi-Fi 6 և Bluetooth 5.1՝ արագ և հուսալի կապի համար
- Հեշտ ինտեգրում Microsoft Teams-ի և Zoom-ի հետ՝ անխափան համագործակցության համար
Տպավորիչ տեխնիկական բնութագրեր
- Չափերի ընտրանի՝ 65″, 75″, 86″
- 4K (3840 x 2160) կետայնությամբ սենսորային էկրան
- Լայն հաճախականության (100 Հց – 20 կՀց) բարձրախոսներ՝ հստակ ձայնի համար
- Ներկառուցված 4K տեսախցիկ
- 4 ԳԲ օպերատիվ հիշողություն
- 32 ԳԲ ներքին հիշողություն


Մեծ էկրան՝ մեծ գաղափարների համար
Ներկայացնում ենք IdeaHub B3-ը՝ ձեր խոշոր կոնֆերանս սրահների համար նախատեսված հզոր լուծումը: IdeaHub B3-ը ձեր լայնամասշտաբ հանդիպումները և շնորհանդեսները բարձրացնում է նոր մակարդակ:
Ինչո՞ւ IdeaHub B3-ը կբարձրացնի ձեր բիզնեսը
- Նորարարական բազմահպումային տեխնոլոգիան թույլ է տալիս մի քանի մասնակիցների միաժամանակյա փոխգործակցություն:
- 4K կետայնությունը երաշխավորում է հիանալի պատկեր նույնիսկ ամենամեծ սրահներում:
- Ձայնի ճանաչման և ավտոմատ գրառումների համակարգերը դարձնում են ձեր հանդիպումներն էլ ավելի արդյունավետ:
Տպավորիչ առավելություններ
- Բարձր անվտանգություն՝ ձեր բիզնեսի կարևոր տվյալների պաշտպանության համար
- Ինտուիտիվ բազմաֆունկցիոնալ սենսորային ինտերֆեյս
- Ներկառուցված AI համակարգ՝ խելացի որոշումների համար
- Արագագործ Wi-Fi 6 և հարմարավետ NFC տեխնոլոգիաներ
- Սահուն ինտեգրում կորպորատիվ հարթակներին
- Ընդարձակ էկրան՝ հիանալի լուծում հեռավար թիմային աշխատանքի կազմակերպման համար
Ոգևորող տեխնիկական հատկանիշներ
- Չափերի ընտրանի՝ 65″, 75″, 86″
- 4K (3840 x 2160) կետայնությամբ սենսորային էկրան
- Հզոր բարձրախոսներ (100 Հց – 20 կՀց)
- Ներկառուցված 4K տեսախցիկ
- 8 ԳԲ օպերատիվ հիշողություն
- 64 ԳԲ ներքին հիշողություն


Կրթության ապագան՝ այսօր
IdeaHub Board 2-ը՝ ձեր կրթական կենտրոնի խելացի գործընկերը: Այս նորարարական թվային էկրանը վերափոխում է ուսուցման գործընթացը՝ դարձնելով այն ավելի ինտերակտիվ և արդյունավետ:
Ինչպե՞ս Board 2-ը կբարելավի ձեր ուսումնական գործընթացը
- Ներկառուցված լուծումները առցանց դասերն ու սեմինարները դարձնում են էլ ավելի հետաքրքիր և համագործակցային:
- Հասանելիություն ունեցեք ձեր տվյալներին ցանկացած վայրից՝ ապահովելով ուսումնական գործընթացի անընդհատությունը:
- Ներդրված են կապույտ լույսի վնասակար ազդեցությունից պաշտպանության առաջադեմ տեխնոլոգիաներ:
Ոգևորող առավելություններ
- Ինտուիտիվ սենսորային ինտերֆեյս՝ հեշտ օգտագործման համար
- Բազմակի միաժամանակյա հպումների ճանաչում՝ խմբային աշխատանքի համար
- Դասապրոցեսի կառավարման ներդրված գործիքակազմ
- Անլար կապի բազմաթիվ տարբերակներ՝ դյուրին ինտեգրման համար
- Ամպային պահպանման հնարավորություն՝ ցանկացած վայրից հասանելիության համար
- Հարմարեցված կրթական հավելվածներ՝ ինտերակտիվ ուսուցման համար
Տպավորիչ տեխնիկական բնութագրեր
- Չափերի ընտրանի՝ 65″, 75″, 86″
- 4K (3840 x 2160) կետայնությամբ սենսորային էկրան
- Ներկառուցված բարձրախոսներ
- 4 ԳԲ օպերատիվ հիշողություն
- 32 ԳԲ ներքին հիշողություն
- Քառամիջուկ հզոր պրոցեսոր՝ արագ և արդյունավետ աշխատանքի համար
- Բազմաթիվ USB և HDMI պորտեր


IdeaHub Remote Control-ը հեռակառավարման սարք է, որը թույլ է տալիս հեշտությամբ կառավարել HUAWEI IdeaHub ինտերակտիվ էկրանները: Այն ապահովում է գերազանց փորձառություն՝ կառավարումը դառձնելով առավել դյուրին։
Հիմնական առավելությունները․
- Արագ և դյուրին կառավարում
- Էրգոնոմիկ դիզայն
- Բազմաֆունկցիոնալ լազերային ցուցիչ
- Plug-and-Play միացում
- Համատեղելի է IdeaHub-ի բոլոր մոդելների հետ
- Կոմպակտ չափսեր՝ 14.53×3.17×2.35 սմ


IdeaHub Rolling Stand-ը հատուկ նախագծված հենակ է Huawei IdeaHub-ի համար, որն ապահովում է օպտիմալ դիրք և շարժունակություն ձեր ինտերակտիվ էկրանի համար: Այս ամուր և ճկուն լուծումը թույլ է տալիս տարբեր աշխատանքային միջավայրերում առավելագույնս օգտագործել IdeaHub-ի հնարավորությունները:
Հիմնական առավելությունները․
- Ամուր կառուցվածք՝ ապահովելով IdeaHub-ի կայուն և անվտանգ տեղադրում
- Կարգավորվող բարձրություն՝ հարմարեցվում է տարբեր օգտագործողների և միջավայրերի համար
- Հեշտ տեղաշարժ՝ ներկառուցված անիվների շնորհիվ
- Մալուխների կառավարման համակարգ՝ մաքուր և կազմակերպված տեսքի ապահովման համար
- Համատեղելի է IdeaHub-ի տարբեր մոդելների հետ


Ձեր խելացի գրասենյակի սիրտը
Ծանոթացեք IdeaHub S2-ին՝ ձեր աշխատանքային տարածքի նորարարական կենտրոնին: Այս բազմաֆունկցիոնալ սմարթ էկրանը ձեր գրասենյակը վերածում է ապագայի աշխատավայրի:
Ինչո՞ւ IdeaHub S2-ը կդառնա ձեր գրասենյակի պրոդուկտիվ բաղադրիչը
- Հեշտությամբ ինտեգրվում է ձեր աշխատանքային միջավայրին՝ ստեղծելով կատարյալ էկոհամակարգ:
- Արհեստական բանականությամբ աշխատող լուծումները բարձրացնում են ձեր հանդիպումների արդյունավետությունը:
Ոգևորող առավելություններ
- Ինտուիտիվ սենսորային կառավարում՝ դյուրին օգտագործման համար
- Բազմաֆունկցիոնալ ինտերֆեյս՝ հարմարեցված տարբեր աշխատանքային ոճերի համար
- Համագործակցության ներկառուցված գործիքակազմ՝ թիմային աշխատանքի բարելավման համար
- Բարձր մակարդակի անվտանգություն՝ ձեր տվյալների պաշտպանության համար
- Ինտեգրման ճկուն հնարավորություններ՝ ձեր առկա համակարգերի հետ
- Էներգախնայող ռեժիմներ՝ ծախսերի նվազեցման համար
Տպավորիչ տեխնիկական հատկանիշներ
- Չափերի ընտրանի՝ 65″, 75″, 86″
- 4K (3840 x 2160) կետայնությամբ սենսորային էկրան
- Ինտուիտիվ սենսորային կառավարում
- 6 ուղղորդված բարձրախոսներ
- Էկրանի համօգտագործում ցանկացած սարքից
- 2 հատուկ գրիչ
- Ձեռագրի ճանաչման տեխնոլոգիա
- Շնորհանդեսների վրա իրական ժամանակում նշումների կատարման և QR կոդով կիսման հնարավորություն
- Աշխատում է Windows, Harmony կամ Android օպերացիոն համակարգերով
- 8 ԳԲ օպերատիվ հիշողություն
- 64 ԳԲ ներքին հիշողություն
- AI-ով հագեցված ձայնի աղբյուրի տեղորոշում


Wall-Mounted Bracket-ը հատուկ նախագծված է Huawei IdeaHub ինտերակտիվ էկրանների համար՝ միավորելով նպատակահարմարությունն ու ժամանակակից դիզայնը։ Նրբաոճ և մինիմալիստական դիզայնով այս ամրացման համակարգը թույլ է տալիս IdeaHub-ին կատարելապես ներգրավվել ցանկացած տարածքում։
Հիմնական առավելությունները․
- Բարակ և էլեգանտ դիզայն
- Ամուր կառուցվածք՝ օպտիմալ կայունության համար
- Համապատասխանում է 65″, 75″ և 86″ IdeaHub մոդելներին
- Մալուխների ինտեգրված կառավարում՝ կանոնավոր տեսքի համար
- Հեշտ տեղադրում և կարգավորում
- Պրոֆեսիոնալ և ժամանակակից տեսք ցանկացած աշխատանքային տարածքում


IdeaShare Key (Type-A)-ն հեշտացնում է էկրանի համօգտագործումը HUAWEI IdeaHub-ի և Box series-ի հետ: Այս փոքր, բայց միաժամանակ հզոր սարքավորումը թույլ է տալիս ակնթարթորեն կիսվել ձեր համակարգչի կամ հեռախոսի էկրանով՝ ընդամենը մեկ հպումով:
Հիմնական առավելությունները․
- Էկրանի համօգտագործում՝ մեկ հպումով
- Համատեղելի է համակարգիչների և հեռախոսների հետ
- Պատկերի և ձայնի բարձրորակ փոխանցում
- Լավագույն լուծում է աշխատանքային հաշվետվությունների ներկայացման համար
- Նպաստում է արդյունավետ խմբային քննարկումներին
- Բարելավում է աշխատանքի արդյունավետությունը
- Plug-and-Play գործարկում՝ առանց լրացուցիչ ծրագրերի տեղադրման


IdeaShare Key (Type-C)-ն նորագույն USB-C միացումով տարբերակն է, որը նախատեսված է ժամանակակից սարքերի հետ աշխատելու համար: Այն ապահովում է արագ և հուսալի կապ HUAWEI IdeaHub-ի և Box series-ի հետ՝ թույլ տալով ակնթարթորեն կիսվել ձեր սարքի էկրանով:
Հիմնական առավելությունները․
- USB-C միացում՝ համատեղելի նորագույն սարքերի հետ
- Էկրանի արագ և դյուրին համօգտագործում
- Պատկերի և ձայնի բարձրորակ փոխանցում
- Աջակցում է թե՛ Windows, թե՛ macOS օպերացիոն համակարգերին
- Հիանալի լուծում է ժամանակակից աշխատանքային միջավայրերի համար
- Plug-and-Play գործարկում՝ առանց լրացուցիչ ծրագրերի տեղադրման


SUN2000-12/15/17/20/25K-MB0 ինվերտորը բարձրացնում է արևային համակարգի արդյունավետությունը՝ իրականացնելով ոչ միայն էներգիայի փոխակերպում, այլև ապահովելով բարձր անվտանգություն և հուսալիություն:
Հիմնական առավելությունները․
- Կոմպակտ չափս՝ 54.6x46x22.8 սմ
- Բարձր արտադրողականություն՝ 98.1%
- Դիմացկուն՝ IP66 ստանդարտի պաշտպանվածություն
- Աշխատանք -25°C-ից մինչև 60°C ջերմաստիճանի միջակայքում
- Պաշտպանություն գերլարումներից, կարճ միացումներից և կայծակից
- Խելացի AFCI պաշտպանություն՝ անվտանգության ռիսկերի արագ վերացմամբ
- Բարձր արդյունավետություն
- Նախատեսված 25 տարվա անխափան աշխատանքի համար

Օպտիմալացրեք ձեր արևային համակարգի յուրաքանչյուր վահանակի աշխատանքը SUN2000-450W-P2 / SUN2000-600W-P ինվերտորներով: Այս կոմպակտ, բայց հզոր սարքավորումները բարձրացնում են ամբողջ համակարգի արդյունավետությունը:
Հիմնական առավելությունները․
- Կոմպակտ չափս՝ 7.5x14x2.8 սմ
- Բարձր արտադրողականություն՝ 98.1%
- Դիմացկուն՝ IP66 ստանդարտի պաշտպանվածություն
- Աշխատանք -25°C-ից մինչև 60°C ջերմաստիճանի միջակայքում
- Պաշտպանություն գերլարումներից, կարճ միացումներից և կայծակից
- Խելացի AFCI պաշտպանություն՝ անվտանգության ռիսկերի արագ վերացմամբ
- Խափանումների արագ հայտնաբերում
- Նախատեսված 25 տարվա անխափան աշխատանքի համար






























