Legrand
4 Products


Անհատական և փոքր գրասենյակային համակարգիչները հաճախ են ենթարկվում հոսանքի տատանումների և կարճատև անջատումների վտանգին, ինչը կարող է հանգեցնել տվյալների կորստի և սարքավորումների վնասման։ Մեր PC UPS-ն առաջարկում է մատչելի և արդյունավետ պաշտպանություն փոքր համակարգչային սարքավորումների համար:
Հիմնական առավելությունները․
- Կոմպակտ դիզայն՝ հարմար սեղանի վրա տեղադրման համար
- Դյուրին տեղադրում և օգտագործում
- Էլեկտրական լարման ավտոմատ կարգավորում
- Ցածր էներգասպառում սպասման ռեժիմում
- Համատեղելիություն տարբեր համակարգչային սարքավորումների հետ


Սերվերային սենյակներում հոսանքի անսպասելի անջատումները կարող են հանգեցնել կրիտիկական տվյալների կորստի և աշխատանքի ընդհատման։ Մեր Rackmount/Tower UPS-ն ապահովում է անխափան էներգամատակարարում՝ պաշտպանելով ձեր սերվերները և ցանցային սարքավորումները հոսանքի տատանումներից և անջատումներից:
Հիմնական առավելությունները․
- Ճկուն դիզայն՝ հարմար rack-ում կամ tower տեսքով տեղադրման համար
- Բարձր հզորություն՝ սերվերային սենյակների համար
- Արագ միացում հոսանքի անջատման դեպքում
- Հեռավար մոնիթորինգի և կառավարման հնարավորություն
- Էներգաարդյունավետություն


Զարգացող բիզնեսները հաճախ բախվում են IT ենթակառուցվածքի ընդլայնման և դրա էներգամատակարարման ապահովման մարտահրավերներին։ Մեր Scalable Rack UPS-ն առաջարկում է ճկուն և ընդլայնվող լուծում՝ հարմարվելով ձեր բիզնեսի աճող կարիքներին:
Հիմնական առավելությունները․
- Դյուրին մասշտաբավորում՝ առանց աշխատանքի ընդհատման
- Մոդուլային կառուցվածք՝ դյուրին ընդլայնման համար
- Բարձր էներգաարդյունավետություն
- Էներգիայի ինտելեկտուալ կառավարում
- Կոմպակտ դիզայն՝ տարածքի խնայողության համար
- Ցանցային ինտեգրացիայի հնարավորություններ
- Ցածր ընդհանուր շահագործման ծախսեր


Հիվանդանոցներում և բժշկական հաստատություններում էներգիայի անջատումը կարող է վտանգել հաստատության բնականոն գործունեությունը, հետևաբար նաև` հիվանդների կյանքը և առողջությունը։ Մեր Smart Tower UPS-ը նախատեսված է հատկապես բժշկական սարքավորումների անխափան աշխատանքի համար՝ ապահովելով անընդհատ և հուսալի էներգամատակարարում:
Հիմնական առավելությունները․
- Բարձր հուսալիություն կրիտիկական բժշկական սարքավորումների աշխատանքի համար
- Խելացի ինտերֆեյս՝ դյուրին մոնիթորինգի և կառավարման համար
- Արագ լիցքավորում և երկար աշխատանքային ժամանակ
- Զրոյական անցման ժամանակ հոսանքի անջատման դեպքում
- Բարձր էլեկտրամագնիսական համատեղելիություն
- Անաղմուկ աշխատանք









