Nec
4 Products


Բիզնեսի հաջողության համար կարևոր է տարբեր ցանցերի միջև անվտանգ և արդյունավետ հաղորդակցությունը։ Ներկայացված նորարարական Gateway-ներն ապահովում են ցանցերի անխափան ինտեգրումը՝ միաժամանակ երաշխավորելով ցանցային տվյալների անվտանգությունը և տրամադրելով տարբեր միջավայրերում տվյալների փոխանցման մեծ ֆունկցիոնալ։
Հիմնական առավելությունները․
- Տվյալների խելացի երթուղավորում և ֆիլտրացիա
- Պոտենցիալ վտանգի արագ հայտնաբերում
- Ցանցերի միջև փոխանցվող տվյալների փաթեթների վերահսկում
- Անվտանգության պրոտոկոլների պարբերական թարմացումներ


Արդյունավետ աշխատանքի համար կարևոր է հաղորդակցման ճիշտ կազմակերպումը։ Մեր IP հեռախոսներն ավանդական զանգերը փոխակերպում են դինամիկ և պրոդուկտիվ գործընթացի, ինչը հիանալի լուծում է գրասենյակների համար։
Հիմնական առավելությունները․
- Զանգի կառավարման մեծ ֆունկցիոնալ
- Ձայնի հստակություն
- Առկա ծրագրերի հետ ներդրման հնարավորություն
- Ժամանակակից դիզայն
- Անհատական լուծումներ
- Անվտանգության ապահովում


Հաղորդակցման ավանդական եղանակները հաճախ դանդաղ են, սահմանափակ և անկայուն, ինչը խոչընդոտում է բիզնեսի արդյունավետ գործունեությանը և ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացմանը։ Մեր SIP սերվերները հանդես են գալիս որպես կենտրոնական հանգույց՝ ապահովելով զանգերի ճիշտ ուղղորդումը, օգտագործողի վավերացումը և հեռախոսակապի ընդլայնված հնարավորությունները։
Հիմնական առավելությունները․
- Համակարգային կառավարում կենտրոնական վահանակից
- Կոմունիկացիոն ծախսերի կրճատում
- Մեծ թվով օգտագործողների գրանցում
- Անվտանգության բարձր մակարդակ
- Հուսալիություն


Ժամանակակից գրասենյակում բարձրորակ շնորհանդեսների կազմակերպումը բիզնեսի զարգացման տեսանկյունից առաջնահերթություն է։ Հարմարեցված տարբեր բիզնես միջավայրերի համար՝ աշխատասենյակներից մինչև մեծ կոնֆերանս սրահներ՝ մեր պրոյեկտորներն առաջարկում են պատկերի բացառիկ որակ և հուսալիություն: Ներկայացրեք ազդեցիկ շնորհանդեսներ մեր բարձր արդյունավետության պրոյեկտորներով:
Հիմնական առավելությունները․
- Պատկերի բարձր որակ
- Անլար կապի առկայություն
- Էրգոնոմիկ չափսեր և դյուրին տեղադրում
- Դիզայնի ճկուն հարմարեցում գրասենյակի միջավայրին
- Էներգախնայողություն
- Ընտրության լայն հնարավորություն









