IT սարքավորումներ

Ձեր բիզնեսի թվային ներուժի բանալին այստեղ է։ Առաջադեմ տեխնոլոգիաներ՝ անվտանգությունից մինչև արդյունավետություն, որոնք կբարելավեն ձեր աշխատանքային միջավայրը: Ապահովեք ձեր ընկերության զարգացումը նորարարական IT լուծումներով:

24 Products

  • Multifunctional PrintersMultifunctional Printers

    Ժամանակակից գրասենյակում փաստաթղթաշրջանառության արդյունավետ կազմակերպումն առաջնահերթություն է։ Մեր տպիչները միավորում են ամենակարևոր ֆունկցիոնալը՝ արտատպում (print), տեսածրում (scan), պատճենում (xerox) և հեռապատճենում (fax)` համադրվելով գրասենյակի դիզայնին։ 

    Հիմնական առավելությունները

    • «Բոլորը՝ մեկում» ֆունկցիոնալ
    • Անվտանգության ապահովում տպման ողջ պրոցեսում
    • Փաստաշրջանառության վերահսկում
    • Բարձրորակ վերջնարդյունք
    • Անլար կապի առկայություն
    • Ժամանակի խնայողություն
    • Ընտրության լայն հնարավորություն
  • Conference SystemsConference Systems

    Ձայնի ցածր որակը կարող է հանգեցնել անարդյունավետ հաղորդակցության, ժամանակի ավելորդ կորստի և բաց թողնված բիզնես համագործակցության հնարավորությունների: Օպտիմալացրեք որոշումների կայացման գործընթացները և ամրապնդեք գործընկերների հետ հարաբերությունները՝ ընտրելով մեր կոնֆերանս համակարգերը, որոնք ապահովում են հստակ ձայն և հեշտությամբ հարմարեցվում են բիզնես միջավայրի կարիքներին։ 

    Հիմնական առավելությունները

    • Արագ տեղադրում
    • Մասշտաբավորվող լուծումներ՝ բոլոր չափսերի աշխատասենյակների համար
    • Դյուրին կառավարում
    • Ձայնի բարձր որակ
    • Հեռավար կապի հնարավորություն
    • Անլար լուծումներ
    • Էներգաարդյունվետություն
  • Conference Room ManagementConference Room Management

    Կոնֆերանս սրահների ճշգրիտ պլանավորումն ու կառավարումն ապահովում են տարածքի արդյունավետ օգտագործումը և դյուրացնում աշխատաժողովների կազմակերպման գործընթացը։ Վերահսկեք ձեր աշխատանքային տարածքը՝ ներդնելով կոնֆերանս սրահների կառավարման համակարգ, որը կբարձրացնի ընդհանուր աշխատանքային արդյունավետությունը։

    Հիմնական առավելությունները

    • Կենտրոնացված կառավարման համակարգ
    • Խելացի դիզայն և դյուրին կառավարվող ինտերֆեյս
    • Ինտեգրում բիզնես ծրագրերի, ինչպես նաև՝ օրացույցի և հաղորդագրությունների հավելվածների հետ
    • Գործարար հաղորդակցության արդյունավետության մակարդակի բարձրացում
    • Հանդիպումների ավտոմատ պլանավորում
    • Ճկունության ապահովում
    • Անվտանգության վերահսկում
    • Էներգախնայողություն
  • PCs and AccessoriesPCs and Accessories

    Ցածրորակ համակարգիչներն ու աքսեսուարները հանգեցնում են աշխատանքի անարդյունավետության և տեխնիկական խնդիրների։ Ընդլայնեք ձեր բիզնեսի IT ենթակառուցվածքը՝ ընտրելով մեր տեսականուց, որում ներկայացված համակարգիչներն ու աքսեսուարներն ապահովում են անխափան աշխատանքային պրոցեսը և հարմարավետությունը։

    Հիմնական առավելությունները

    • Արագ տեղադրում և միացում
    • Բիզնես միջավայրին հարմարեցվող դիզայն
    • Բարձր կատարողականություն
    • Հարմարավետ օգտագործում
    • Անլար կապի հնարավորություն
    • Բազմաֆունկցիոնալություն
    • Անվտանգության բարձր մակարդակ
  • Cable Management SpinesCable Management Spines

    Տեխնիկական սարքավորումների մոնտաժման և մալուխների կառավարման գործընթացը հաճախ կարող է ժամանակատար և բարդ լինել։ Մեր մալուխատար ողնաշարերը հեշտացնում են մալուխների ճիշտ տեղադրումն ու անվտանգությունը, ինչը կանխում է մալուխների խճճվածությունը և պաշտպանում է հնարավոր վտանգներից։

    Հիմնական առավելությունները

    • Սեփական արտադրանք
    • Մալուխների հարմար և կազմակերպված դասավորում
    • Դյուրին տեղադրում և կառավարում
    • Բարձրացված պաշտպանություն մալուխների վնասվածքներից
    • Էսթետիկ դիզայն
    • Հարմարավետության բարձրացում տեխնիկական սենյակներում
    • Նոր մալուխներ ավելացնելու հնարավորություն
  • MonitorsMonitors

    Ցածրորակ մոնիտորները հանգեցնում են աչքերի լարվածության և արտադրողականության նվազման։ Մեր նորագույն մոնիտորներն ապահովում են բարձր որակ և հարմարավետություն, ինչը նպաստում է աշխատանքի արդյունավետության բարձրացմանը։ Փորձեք տեսողական գերազանցությունը, որը խթանում է ձեր բիզնեսի հաջողությունը:

    Հիմնական առավելությունները

    • Միացման արագ գործընթաց
    • Պատկերի հստակություն
    • Աչքերի լարվածությունը նվազեցնող էրգոնոմիկ դիզայն
    • Դիտման լայն անկյուն
    • Էներգախնայողություն
  • ProjectorProjector

    Ժամանակակից գրասենյակում բարձրորակ շնորհանդեսների կազմակերպումը բիզնեսի զարգացման տեսանկյունից առաջնահերթություն է։ Հարմարեցված տարբեր բիզնես միջավայրերի համար՝ աշխատասենյակներից մինչև մեծ կոնֆերանս սրահներ՝ մեր պրոյեկտորներն առաջարկում են պատկերի բացառիկ որակ և հուսալիություն: Ներկայացրեք ազդեցիկ շնորհանդեսներ մեր բարձր արդյունավետության պրոյեկտորներով: 

    Հիմնական առավելությունները

    • Պատկերի բարձր որակ
    • Անլար կապի առկայություն
    • Էրգոնոմիկ չափսեր և դյուրին տեղադրում
    • Դիզայնի ճկուն հարմարեցում գրասենյակի միջավայրին
    • Էներգախնայողություն
    • Ընտրության լայն հնարավորություն
  • Server Cabinets

    Տեխնիկական սարքավորումների անվտանգ և հարմար տեղադրումը կարևորվում է հատկապես մեծ ցանցային համակարգերում։ Մեր ցանցային պահարաններն ապահովում են սարքավորումների հարմարավետ և ապահով պահպանում, ինչպես նաև դյուրացնում են դրանց կառավարման գործընթացը։

    Հիմնական առավելությունները

    • Հուսալի պաշտպանություն սարքավորումների համար
    • Հարմարավետ կազմակերպում և դյուրին կառավարում
    • Ջերմային կառավարման համակարգերի ներդրում
    • Հարմարեցում տարբեր չափսերի սարքավորումներին
    • Որակյալ կառուցվածք և դիմացկունություն

Անվճար խորհրդատվություն