Մեր իրականացրած կարևոր նախագծերից էր Ամիրյան փողոցի վրա գտնվող Holiday Inn հյուրանոցի տեխնոլոգիական արդիականացումը։
Անհրաժեշտ լուծումների ներդրման շնորհիվ բարձրացավ էներգահուսալիության և էներգաարդյունավետության մակարդակը, ինչպես նաև ապահովվեց հյուրանոցի արդյունավետ կառավարումը։
Մեր պրեֆեսիոնալ թիմի կողմից տեղադրվել է նաև ժամանակակից կոնֆերանս համակարգ։ Իսկ ֆոնային երաժշտության համակարգն էլ ավելի հաճելի միջավայր ստեղծեց հյուրանոցի հյուրերի համար։
Այս նախագծի շրջանակներում տեղադրվել են հետևյալ համակարգերը և սարքավորումները․
- Ենթակայան
- Էլեկտրական վահանակներ
- Ներքին և արտաքին էլեկտրասնուցում
- ՋՕՕ (HVAC) համակարգերի էլեկտրասնուցում
- Ներքին և արտաքին լուսավորություն
- Վթարային լուսավորություն
- Տարահանման լուսավորություն
- Հողանցման համակարգեր
- GENELEC գեներատոր
- Կոնֆերանս համակարգեր
- Ֆոնային երաժշտության համակարգ (BGM)
