Մեր մյուս նախագիծը Majorel Armenia ընկերության գրասենյակի տեխնոլոգիական վերազինումն էր։
Մեր էլեկտրաինժեներական թիմը իրականացրեց էլեկտրասնուցման ժամանակակից համակարգերի նախագծում և տեղադրում։ Անխափան սնուցման սարքավորումների շնորհիվ ապահովեցինք ողջ ադմինիստրատիվ անձնակազմի, ինչպես նաև տվյալների կենտրոնի շարունակական աշխատանքը։
Երկրորդական սնուցման աղբյուրի խնդիրը լուծեցինք արդյունաբերական գեներատորի տեղադրման միջոցով, որը ինքնավար գործարկվում է հիմնական սնուցման գծի խափանման պարագայում։
Իսկ ջեռուցման, օդափոխության, լուսավորության և անվտանգության համակարգերը և դրանց օպտիմալացման լուծումները դարձան էական հավելում էլեկտրախնայողության և անվտանգության ապահովման գործում։
Տեղադրեցինք հետևյալ համակարգերը և սարքավորումները․
- Էլեկտրական վահանակներ
- Ներքին էլեկտրասնուցում
- ՋՕՕ (HVAC) համակարգերի էլեկտրասնուցում
- Ներքին և արտաքին լուսավորություն
- Վթարային լուսավորություն
- Տարհանման լուսավորություն
- Կառուցվածքային մալուխային համակարգ (SCS)
- Հրդեհի հայտնաբերման և ահազանգման համակարգ (FAS)
- Տեսահսկման համակարգ (CCTV)
- Մուտքի վերահսկման համակարգ (АCS)
- Անվտանգության ազդանշանային համակարգ (IAS)
- Ձայնային ահազանգման համակարգի (VAS)
- GENELEC գեներատոր
- APC անխափան սնուցման սարք
