Ֆիլիպ Մորիս Ինթերնեշնլ

«Philip Morris International-ի» պատվերով իրականացրեցինք գիտահետազոտական կենտրոնի համալրումը տեխնոլոգիական նոր լուծումներով։

Ներդրել ենք լուսավորության, անվտանգության և էլեկտրասնուցման արդիական համակարգեր, որոնք բարձրացնում են կենտրոնի ինքնավարության և էներգաարդյունավետության մակարդակը։

Կենտրոնի անվտանգության ապահովման նպատակով տեղադրել և ինտեգրել ենք մի շարք ցածրահոս համակարգեր՝ և՛ վտանգի հայտնաբերման ու ահազանգման, և՛ ամբողջ տարածքի վերահսկողության ուղղություններով։

Ի թիվս մյուս նորամուծությունների` կենտրոնն ապահովվել է կառուցվածքային մալուխային նոր համակարգով, որն անցել է FLUKE թեստավորում և արտադրողի կողմից ստացել է 25 տարվա երաշխիք։

Տեղադրվել են հետևյալ համակարգերը և սարքավորումները․

  • Էլեկտրական վահանակներ
  • Ներքին էլեկտրասնուցում
  • ՋՕՕ (HVAC) համակարգերի էլեկտրասնուցում
  • Ներքին և արտաքին լուսավորություն
  • Տարհանման լուսավորություն
  • Հողանցման համակարգեր
  • Տաքացնող մալուխների համակարգ
  • APC անխափան սնուցման սարք
  • Կառուցվածքային մալուխային համակարգ (SCS)
  • Հրդեհի հայտնաբերման և ահազանգման համակարգ (FAS)
  • Տեսահսկման համակարգ (CCTV)
  • Մուտքի վերահսկման համակարգ (АCS)
  • Անվտանգության ազդանշանային համակարգ (IAS)
  • Ձայնային ահազանգման համակարգ (VAS)