Ռենդեռֆորեստ

Renderforest ընկերության գրասենյակի հարմարեցումը տեխնոլոգիական նոր չափանիշներին մեր իրականացրած հետաքրքիր նախագծերից է։
Նախագծին ներգրավված էին Team Systems ընկերության էլեկտրաինժեներական և ցածրահոս համակարգերի ինժեներական թիմերը։

Գրասենյակի անվտանգությունն ապահովվեց մուտքի վերահսկման, տեսահսկման, հրդեհի հայտնաբերման և ահազանգման համակարգերի միջոցով, իսկ տեղեկատվական հոսքի ճկունությունը` կառուցվածքային մալուխային համակարգի շնորհիվ։
Ներդրված նորարարական լուծումները հաջողությամբ ինտեգրվեցին գրասենյակի դիզայներական ոճին և բարձրացրին էներգախնայողության մակարդակը։
Նախագծի ընթացքում տեղադրվել են հետևյալ համակարգերը և սարքավորումները․

  • Էլեկտրական վահանակներ
  • Ներքին և արտաքին էլեկտրասնուցում
  • ՋՕՕ (HVAC) համակարգերի էլեկտրասնուցում
  • Ներքին և արտաքին լուսավորություն
  • Վթարային լուսավորություն
  • Հողանցման համակարգեր
  • Շանթապաշտպանության համակարգեր
  • Կառուցվածքային մալուխային համակարգ (SCS)
  • Հրդեհի հայտնաբերման և ահազանգման համակարգ (FAS)
  • Տեսահսկման համակարգ (CCTV)
  • Մուտքի վերահսկման համակարգ (АCS)
  • Անվտանգության ազդանշանային համակարգ (IAS)
  • Ձայնային ահազանգման համակարգ (VAS)
  • GENELEC գեներատոր
  • APC անխափան սնուցման սարք