Hewlett
6 Products


Մեծածավալ աշխատանք ենթադրող միջավայրերում կարևոր է օպտիմալացնել տարածքի օգտագործումը և էներգասպառումը: Մեր Blade սերվերները բարձր արդյունավետությամբ լուծում են՝ առավելագույն հզորություն նվազագույն տարածքում:
Հիմնական առավելությունները․
- Ուլտրակոմպակտ դիզայն՝ տարածքի օպտիմալ օգտագործման համար
- Բարձր էներգաարդյունավետություն
- Դյուրին տեղադրում և կառավարում
- Ինտեգրված ցանցային և տվյալների պահպանման լայն հնարավորություններ
- Մալուխավորման նվազեցված պահանջներ
- Կենտրոնացված հովացման համակարգ
- Արագ փոխարինման հնարավորություն՝ առանց աշխատանքի ընդհատման


Բիզնեսի հաջողության համար կարևոր է տարբեր ցանցերի միջև անվտանգ և արդյունավետ հաղորդակցությունը։ Ներկայացված նորարարական Gateway-ներն ապահովում են ցանցերի անխափան ինտեգրումը՝ միաժամանակ երաշխավորելով ցանցային տվյալների անվտանգությունը և տրամադրելով տարբեր միջավայրերում տվյալների փոխանցման մեծ ֆունկցիոնալ։
Հիմնական առավելությունները․
- Տվյալների խելացի երթուղավորում և ֆիլտրացիա
- Պոտենցիալ վտանգի արագ հայտնաբերում
- Ցանցերի միջև փոխանցվող տվյալների փաթեթների վերահսկում
- Անվտանգության պրոտոկոլների պարբերական թարմացումներ


Ավանդական IT ենթակառուցվածքները հաճախ բարդ են կառավարման համար և ոչ ճկուն՝ արագ փոփոխվող բիզնես միջավայրերում: Մեր Hyperconverged Infrastructure լուծումները միավորում են տվյալների պահպանման ցանցային ռեսուրսները մեկ ինտեգրված համակարգում՝ պարզեցնելով IT ենթակառուցվածքի կառավարումը:
Հիմնական առավելությունները․
- Ենթակառուցվածքի պարզեցված կառավարում
- Արագ տեղակայում և մասշտաբավորում
- Ռեսուրսների օպտիմալ օգտագործում
- Բարձր հուսալիություն և կայունություն
- Գործընթացների ավտոմատացում
- Դյուրին ինտեգրում ամպային ծառայություններին


Տվյալների ինտենսիվ մշակում պահանջող ձեռնարկությունների բարձր արտադրողականությամբ և հուսալի սերվերներն իսկական անհրաժեշտություն են: Մեր Rack սերվերները նախագծված են՝ բավարարելու այս պահանջները՝ առաջարկելով օպտիմալ արտադրողականություն և հզորություն՝ կոմպակտ և ընդլայնվող ձևաչափով: Այս լուծումները հեշտությամբ ինտեգրվում են տվյալների կենտրոնների ենթակառուցվածքներում:
Հիմնական առավելությունները․
- Բարձր արտադրողականություն ինտենսիվ աշխատանքի համար
- Մեծածավալ հիշողություն
- Դյուրին ընդլայնման հնարավորություններ
- Անվտանգության ուժեղացված միջոցառումներ
- Հովացման առաջադեմ տեխնոլոգիաներ
- Բազմաթիվ ցանցային միացումներ
- Հարմար կառավարման գործիքակազմ


Ժամանակակից բիզնեսը պահանջում է ճկուն և հուսալի սերվերային լուծումներ, որոնք կարող են հարմարվել տարբեր միջավայրերին և աշխատանքային ծանրաբեռնվածությանը:
Հանդիսանալով աշխարհի լավագույն արտադրող ընկերությունների գործընկեր՝ Team Systems-ը առաջարկում է Rackmount և Tower տեսակի տվյալների սերվերներ՝ գործարանային արտադրության և պաշտոնական սպասարկման հասանելիությամբ։
Մեր հմուտ մասնագետները կօգնեն ընտրել ձեր բիզնես խնդիրներին համապատասխան հզորության և կոնֆիգուրացիայի սերվերներ՝ ինչպես փոքր գրասենյակների, այնպես էլ՝ տվյալների մեծ կենտրոնների համար:
Հիմնական առավելությունները․
- Ճկուն և կոմպակտ դիզայն
- Հզոր արտադրողականություն տարբեր աշխատանքների համար
- Մասշտաբավորման հնարավորություն
- Բարձր հուսալիություն և կայունություն
- Էներգաարդյունավետ աշխատանք
- Հեռավար կառավարման գործիքակազմ
- Համատեղելիություն տարբեր օպերացիոն համակարգերի հետ


Հաղորդակցման ավանդական եղանակները հաճախ դանդաղ են, սահմանափակ և անկայուն, ինչը խոչընդոտում է բիզնեսի արդյունավետ գործունեությանը և ժամանակակից պահանջներին համապատասխան զարգացմանը։ Մեր SIP սերվերները հանդես են գալիս որպես կենտրոնական հանգույց՝ ապահովելով զանգերի ճիշտ ուղղորդումը, օգտագործողի վավերացումը և հեռախոսակապի ընդլայնված հնարավորությունները։
Հիմնական առավելությունները․
- Համակարգային կառավարում կենտրոնական վահանակից
- Կոմունիկացիոն ծախսերի կրճատում
- Մեծ թվով օգտագործողների գրանցում
- Անվտանգության բարձր մակարդակ
- Հուսալիություն





