Բանկային գործ և ֆինանսներ

Բանկային և ֆինանսական ոլորտ

Անվտանգ ինժեներական համակարգեր
ժամանակակից բանկերի համար։

Team Systems-ը նախագծում, մատակարարում, տեղադրում և սպասարկում է Հայաստանի բանկերի ու ֆինանսական հաստատությունների անվտանգության, կապի, ՏՏ, էլեկտրամատակարարման և շենքերի կառավարման համակարգերը՝ պաշտպանելով մարդկանց, ակտիվները, տվյալներն ու գործառնական անխափանությունը։

ԲԱՆԿԱՅԻՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ

Բանկային ոլորտում վստահությունը կախված է յուրաքանչյուր համակարգից։

Բանկերը շուրջօրյա մշակում և կառավարում են զգայուն տվյալներ, արժեքավոր ակտիվներ և հաճախորդների գործարքներ։ Մասնաճյուղերը պետք է մնան հասանելի ու հարմարավետ, մինչդեռ պահոցները, սերվերային սենյակները, կանխիկի մշակման գոտիներն ու գործառնական համակարգերը պետք է լինեն խստորեն պաշտպանված և մշտապես հասանելի։

Team Systems-ը գլխամասային գրասենյակների, մասնաճյուղային ցանցերի, ինքնասպասարկման գոտիների և կրիտիկական տեխնիկական ենթակառուցվածքների միասնական ինժեներական գործընկերն է։ Մենք անվտանգության, ՏՏ, էլեկտրամատակարարման և շենքերի կառավարման համակարգերը նախագծում ենք որպես մեկ փոխկապակցված միջավայր, իրականացնում ենք դրանք՝ նվազագույնի հասցնելով գործառնական խափանումները, և սպասարկում ամբողջ կենսացիկլի ընթացքում։

  • Բանկային գործընթացներին համապատասխան նախագծված անվտանգություն
  • Փուլային աշխատանք գործող մասնաճյուղերում
  • Միասնական ստանդարտներ բոլոր մասնաճյուղերում
  • Սպասարկում ամբողջ կենսացիկլում և տեխնիկական աջակցություն

ՖԻՆԱՆՍԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ

Յուրաքանչյուր բանկային նախագծի չորս առաջնահերթությունները։

Անկախ նրանից՝ խոսքը նոր գլխամասային գրասենյակի, մասնաճյուղային ցանցի ընդլայնման, թե գործող բանկի արդիականացման մասին է, ենթակառուցվածքը պետք է ապահովի անվտանգություն, դիմակայունություն, վերահսկելիություն և հաճախորդների սպասարկման միասնական որակ։

01

Ֆիզիկական անվտանգություն

Բազմաստիճան պաշտպանություն մարդկանց, կանխիկ միջոցների, պահոցների, ինքնասպասարկման գոտիների և սահմանափակ մուտքով տարածքների համար։

02

Գործառնական անընդհատություն

Հուսալի և պահուստավորված էլեկտրամատակարարում, ցանցեր և վերահսկվող սարքավորումներ՝ գործարքների ու կրիտիկական ծառայությունների մշտական հասանելիության համար։

03

Կենտրոնացված կառավարում

Մասնաճյուղերի, ազդանշանների և տեխնիկական համակարգերի միասնական վերահսկում՝ արագ ու հետևողական որոշումների համար։

04

Տվյալներ և համապատասխանություն

Վերահսկվող հասանելիություն, իրադարձությունների հետագծելիություն և պաշտպանված ենթակառուցվածք՝ ֆինանսական ոլորտի պահանջներին համապատասխան։

ՄԵՐ ԻՆՏԵԳՐԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ

Անվտանգ բանկային գործունեությունն ապահովող բոլոր համակարգերը։

ՄԻԱՍՆԱԿԱՆ ՆԱԽԱԳԾՈՒՄ։
ՀԱՄԱԿԱՐԳՎԱԾ ՏԵՂԱԴՐՈՒՄ։
ՇԱՐՈՒՆԱԿԱԿԱՆ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ։

Տեսահսկում և տեսավերլուծություն

Բարձր լուծաչափով տեսահսկում մասնաճյուղերի, բանկոմատների, կանխիկի մշակման գոտիների և պարագծերի համար՝ կենտրոնացված տեսագրմամբ ու իրադարձությունների հաստատմամբ։

  • IP տեսախցիկներ
  • Տեսավերլուծություն
  • Կենտրոնացված մշտադիտարկում

Պաշտպանված ցանցեր և մալուխային համակարգեր

Հուսալի պղնձե և օպտիկամանրաթելային ենթակառուցվածք՝ բանկային հավելվածների, կապի, անվտանգության հարթակների և մասնաճյուղերի միացման համար։

  • Օպտիկամանրաթելային մայրուղի
  • Պաշտպանված LAN
  • Մասնաճյուղային կապ

Կորպորատիվ Wi-Fi

Պաշտպանված անլար ծածկույթ աշխատակիցների և կառավարվող սարքերի համար, ինչպես նաև վերահսկվող հյուրային հասանելիություն գրասենյակներում ու մասնաճյուղերում։

  • Կորպորատիվ Wi-Fi
  • Հյուրային հասանելիություն
  • Կենտրոնացված կառավարում

Մուտքի վերահսկում և կենսաչափական նույնականացում

Վերահսկվող և մուտք՝ անցումների գրանցմամբ, պահոցներ, կանխիկի գոտիներ, սերվերային սենյակներ, գրասենյակներ և այլ սահմանափակ տարածքներ։

  • Կենսաչափություն
  • Պաշտպանված գոտիներ
  • Գործողությունների մատյան

Ներխուժման և տագնապի ազդանշանում

Ինտեգրված հայտնաբերում և արագ ծանուցում՝ մասնաճյուղերի պարագծերի, զգայուն սենյակների, չհրկիզվող պահարանների ու արտակարգ իրավիճակների համար։

  • Ներխուժման հայտնաբերում
  • Տագնապի կոճակներ
  • Իրադարձությունների հաստատում

Հրդեհի ազդանշանում և ձայնային տարհանում

Հրդեհի հասցեային հայտնաբերում և համակարգված ձայնային տարհանում՝ մասնաճյուղերի, գրասենյակների, արխիվների ու տեխնիկական սենյակների համար։

  • Հրդեհի հայտնաբերում
  • PA / VA
  • Տարհանման կառավարում

Շենքերի կառավարման համակարգ

Օդափոխության, էլեկտրական համակարգերի, միջավայրի պայմանների և կրիտիկական ազդանշանների կենտրոնացված մշտադիտարկում բանկային հաստատություններում։

  • BMS
  • Էներգիայի մշտադիտարկում
  • Տեխնիկական ազդանշաններ

Անխափան և պահուստային սնուցում

UPS և պահուստային էլեկտրամատակարարում՝ գործարքային համակարգերի, բանկոմատների, անվտանգության հարթակների, սերվերային սենյակների ու կրիտիկական գործառնությունների համար։

  • UPS
  • Պահուստային սնուցում
  • Կրիտիկական շղթաներ

ՀԱՃԱԽՈՐԴՆԵՐԻ ՍՐԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԿԵՆՏՐՈՆ

Մեկ միասնական նախագիծ՝ ամբողջ բանկային միջավայրի համար։

ԳՈՏԻ 01

Հաճախորդների սրահ և սպասարկման գոտիներ

Հաճախորդների համար հարմարավետ միջավայր՝ պաշտպանված մուտքով, հերթերի հստակ կառավարմամբ, հուսալի կապով և աննկատ տեսահսկմամբ։

ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԵՆ

  • Հերթերի կառավարում և թվային ցուցանակներ
  • Հաճախորդների սրահի տեսահսկում
  • Աշխատանքային գոտիների մուտքի վերահսկում
  • Կորպորատիվ և հյուրային Wi-Fi

ԳՈՏԻ 02

Բանկոմատներ և ինքնասպասարկման գոտիներ

Շուրջօրյա հասանելի բանկային տարածքներ՝ պաշտպանված բազմաստիճան անվտանգության, հուսալի և պահուստավորված կապի և շարունակական մշտադիտարկման միջոցով։

ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԵՆ

  • Շուրջօրյա տեսահսկում
  • Ներխուժման և միջամտության հայտնաբերում
  • Պաշտպանված ցանցային կապ
  • UPS և պահուստային սնուցում

ԳՈՏԻ 03

Պահոցներ և բարձր անվտանգության գոտիներ

Հաստատության առավել սահմանափակ տարածքները՝ պաշտպանված բազմաստիճան նույնականացմամբ, իրադարձությունների գրանցմամբ և տագնապներին անհապաղ արձագանքով։

ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԵՆ

  • Կենսաչափական մուտքի վերահսկում
  • Շարունակական տեսագրում
  • Ներխուժման և հարկադրանքի ազդանշանում
  • Իրադարձությունների կենտրոնացված մշտադիտարկում

ԳՈՏԻ 04

Տվյալների և տեխնիկական ենթակառուցվածք

Կրիտիկական սենյակներ, որոնք ապահովում են բանկային հավելվածների, կապի, անվտանգության և մասնաճյուղային գործառնությունների շարունակական հասանելիությունը։

ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԵՆ

  • Սերվերային և ցանցային պահարաններ
  • UPS և պահուստային սնուցում
  • Հրդեհի հայտնաբերում և մարում
  • Միջավայրի պայմանների մշտադիտարկում

ԳՈՏԻ 05

Անվտանգության կառավարման կենտրոն

Գործառնական կենտրոն, որտեղ վերահսկվում և համակարգվում են տեսահոսքերը, մուտքի իրադարձությունները, ներխուժման ազդանշաններն ու մասնաճյուղերի կարգավիճակը։

ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ ԵՆ

  • Տեսապատ և կառավարման վահանակներ
  • Կենտրոնացված տեսահսկում
  • Մուտքի իրադարձությունների կառավարում
  • Տագնապների հաստատում և արձագանք

ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ

Նախնական ուսումնասիրությունից մինչև երկարաժամկետ սպասարկում։

Մեկ թիմ պատասխանատվություն է կրում օբյեկտի նախնական ուսումնասիրությունից մինչև բացումից հետո սպասարկումը՝ համակարգելով բոլոր ուղղությունները և պահպանելով բանկային գործառնությունների անընդհատությունը։

  1. 01

    Խորհրդատվություն

    Օբյեկտի ուսումնասիրություն, ռիսկերի գնահատում և գործառնական պահանջների վերլուծություն։

  2. 02

    Նախագծում

    Բոլոր համակարգերի փոխհամաձայնեցված նախագծում և փաստաթղթավորում։

  3. 03

    Մատակարարում

    Սարքավորումներ միջազգային արտադրող գործընկերներից։

  4. 04

    Տեղադրում

    Անվտանգ, փուլային տեղադրում՝ ներառյալ գործող մասնաճյուղերում։

  5. 05

    Գործարկում

    Փորձարկում, համակարգերի փոխադարձ ինտեգրում և անձնակազմի վերապատրաստում։

  6. 06

    Սպասարկում

    Կանխարգելիչ սպասարկում և աջակցություն՝ հաստատության ամբողջ կենսացիկլի ընթացքում։

ՀԱՃԱԽ ՏՐՎՈՂ ՀԱՐՑԵՐ

Բանկային համակարգեր․ հաճախ տրվող հարցեր։

Չե՞ք գտել ձեր հարցի պատասխանը։ Մեր ինժեներները պատրաստ են ուսումնասիրել ձեր բանկային հաստատության կամ մասնաճյուղային ցանցի նախագիծը։

Կարո՞ղ եք արդիականացնել համակարգերը՝ առանց բանկի աշխատանքը դադարեցնելու։

Այո։ Աշխատանքներն իրականացնում ենք փուլերով՝ համաձայնեցնելով մասնաճյուղի գործառնական ռեժիմը, անվտանգ մուտքն ու համակարգերի տեղափոխումը և արդիականացման ողջ ընթացքում ապահովելով հաճախորդների սպասարկման ու կրիտիկական համակարգերի հասանելիությունը։

Բանկային ի՞նչ համակարգեր կարող է ինտեգրել Team Systems-ը։

Մենք ինտեգրում ենք կառուցվածքային մալուխային և պաշտպանված ցանցեր, Wi-Fi, մուտքի վերահսկում, տեսահսկում, ներխուժման հայտնաբերում, հրդեհի ազդանշանում և ձայնային տարհանում, շենքերի կառավարում, UPS և պահուստային սնուցում, հերթերի կառավարման ու մշտադիտարկման հարթակներ։

Ինչպե՞ս են ինտեգրված համակարգերը բարձրացնում բանկի անվտանգությունը։

Մուտքի իրադարձությունները, տեսագրությունը, ներխուժման ազդանշաններն ու գործառնական տվյալները միավորվում են մեկ միջավայրում՝ հնարավորություն տալով անվտանգության թիմերին արագ ստուգել միջադեպերը և միասնական արձագանք ապահովել բոլոր մասնաճյուղերում։

Կարո՞ղ եք սպասարկել ինչպես գլխամասային գրասենյակը, այնպես էլ մասնաճյուղային ցանցը։

Այո։ Մենք իրականացնում ենք ստանդարտացված և կենտրոնացված կառավարվող ենթակառուցվածքներ գլխամասային գրասենյակների, մասնաճյուղերի, ինքնասպասարկման գոտիների, պահոցների, կանխիկի մշակման կենտրոնների և սերվերային սենյակների համար։

Համակարգերի հանձնումից հետո տրամադրո՞ւմ եք տեխնիկական սպասարկում։

Այո։ Գործարկումից և անձնակազմի վերապատրաստումից հետո տրամադրում ենք կանխարգելիչ սպասարկում, տեխնիկական աջակցություն և կրիտիկական բանկային ենթակառուցվածքի ամբողջ կենսացիկլի սպասարկում։

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ

Նախատեսո՞ւմ եք նոր բանկ կամ մասնաճյուղի արդիականացում։

Ներկայացրեք ձեր հաստատության, անվտանգության պահանջների և գործառնական առաջնահերթությունների մասին տեղեկատվությունը։ Մենք կառաջարկենք համակարգերի ճիշտ համադրությունը՝ նախագծված, տեղադրված և սպասարկվող մեկ թիմի կողմից։

ԱՆՎՏԱՆԳՈՒԹՅՈՒՆ
ԱՆԸՆԴՀԱՏՈՒԹՅՈՒՆ
ՄԵԿ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԱՎԵԼԻ ՀՈՒՍԱԼԻ
ԱՊԱԳԱ։