Շուրջօրյա անխափան աշխատանք
Ցանցերը, սնուցման և անվտանգության համակարգերը պետք է շարունակեն աշխատել ամբողջական զբաղվածության, սպասարկման ու արդիականացման ընթացքում՝ առանց հյուրերի համար նկատելի ընդհատումների։
Team Systems-ը նախագծում, մատակարարում, տեղադրում և սպասարկում է հյուրանոցների անխափան աշխատանքն ապահովող ցանցային, անվտանգության, հակահրդեհային և շենքերի կառավարման համակարգերը՝ հյուրերի Wi-Fi-ից ու համարների կառավարումից մինչև կրիտիկական սարքավորումների շուրջօրյա մշտադիտարկում։
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՄԱՐՏԱՀՐԱՎԵՐԸ
Հյուրանոցը գործում է շուրջօրյա։ Հյուրերն անմիջապես նկատում են Wi-Fi-ի խափանումը, քարտային բանալու անսարքությունը կամ անհարմար ջերմաստիճանը, իսկ անձնակազմին անհրաժեշտ են միմյանց հետ տվյալներ փոխանակող, ոչ թե մեկուսացված աշխատող համակարգեր։
Team Systems-ը հյուրանոցների, հանգստավայրերի և սպասարկվող բնակարանների համար հանդես է գալիս որպես մեկ միասնական ինժեներական գործընկեր․ մենք համատեղ նախագծում ենք ցածրահոս և անվտանգության համակարգերը, տեղադրում դրանք օպերատորի պահանջներին համապատասխան և ապահովում հետագա սպասարկումը։
ՀՅՈՒՐԱՆՈՑՆԵՐԻ ՀԻՄՆԱԿԱՆ ՊԱՀԱՆՋՆԵՐԸ
Անկախ նրանից՝ խոսքը նոր կառուցվող հյուրանոցի, ռեբրենդինգի թե գործող գույքի արդիականացման մասին է, սեփականատերերն ու օպերատորներն ինժեներական համակարգերից ակնկալում են նույն չորս հիմնական արդյունքները։
Ցանցերը, սնուցման և անվտանգության համակարգերը պետք է շարունակեն աշխատել ամբողջական զբաղվածության, սպասարկման ու արդիականացման ընթացքում՝ առանց հյուրերի համար նկատելի ընդհատումների։
Հրդեհի հայտնաբերման, ձայնային տարհանման, տեսահսկման և մուտքի վերահսկման համակարգերը պաշտպանում են հյուրերին ու անձնակազմին և ապահովում հակահրդեհային պահանջների կատարումը։
Արագ և կայուն Wi-Fi-ը յուրաքանչյուր համարում, նախասրահում և համաժողովների սրահում այսօր հյուրանոցային փորձառության կարևոր մաս է և հյուրերի գնահատման առաջնային չափանիշներից մեկը։
Չզբաղեցված համարներում ջեռուցման, հովացման և լուսավորության ավտոմատ կառավարումը նվազեցնում է էներգասպառումը՝ առանց հյուրերի հարմարավետությունը սահմանափակելու։
ՄԵՐ ԻՆՏԵԳՐԱԾ ՀԱՄԱԿԱՐԳԵՐԸ
ՄԻԱՍԻՆ ՆԱԽԱԳԾՎԱԾ։
ՄԻԱՍԻՆ ՏԵՂԱԴՐՎԱԾ։
ՄԻԱՍԻՆ ՍՊԱՍԱՐԿՎԱԾ։
Պղնձե և օպտիկամանրաթելային մայրուղիներ, տվյալների պահարաններ ու կոմուտացիոն ենթակառուցվածք, որոնց վրա գործում են հյուրանոցի մյուս բոլոր համակարգերը։
Բարձր խտության ծածկույթ համարների, նախասրահների և միջոցառումների տարածքների համար՝ անձնակազմի ու գործառնական համակարգերի առանձին պաշտպանված ցանցերով։
Համարաների կառավարման կարգավորիչներ, որոնք միավորում են քարտային բանալին, կլիման, լուսավորությունն ու «Չանհանգստացնել» կարգավիճակը և ընդունարանին տրամադրում համարի ընթացիկ վիճակը։
Հյուրասենյակների RFID կողպեքներ, անձնակազմի մուտքի գոտիներ, վերելակների, ծառայողական և տեխնիկական տարածքների վերահսկում։
IP տեսախցիկներ մուտքերի, կայանատեղիների, հանրային տարածքների և ծառայողական միջանցքների համար՝ կենտրոնացված ձայնագրմամբ ու մշտադիտարկմամբ։
Հասցեական հրդեհի հայտնաբերում՝ համակցված հանրային իրազեկման և յուրաքանչյուր հարկի ու գոտու համար ձայնային տարհանման հաղորդագրությունների հետ։
Հյուրանոցային հեռուստատեսություն համարների համար, ֆոնային երաժշտություն հանրային տարածքներում և տեսաձայնային համակարգեր հանդիպումների ու հանդիսությունների սրահների համար։
HVAC-ի, էներգասպառման և կրիտիկական սարքավորումների կենտրոնացված մշտադիտարկում՝ UPS և պահուստային սնուցմամբ՝ կարևոր համակարգերի անխափան աշխատանքի համար։
ՆԱԽԱՍՐԱՀԻՑ ՄԻՆՉԵՎ ԾԱՌԱՅՈՂԱԿԱՆ ՏԱՐԱԾՔՆԵՐ
ԳՈՏԻ 01
Հյուրանոցի առաջին տպավորությունը՝ հյուրընկալ, կապակցված և անվտանգ՝ հյուրերի ժամանման առաջին իսկ պահից։
ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ Է
ԳՈՏԻ 02
Մեկ քարտային բանալին բացում է դուռը և ակտիվացնում համարը․ կլիման, լուսավորությունն ու ժամանցային համակարգերը արձագանքում են հյուրի մուտքի պահին։
ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ Է
ԳՈՏԻ 03
Հանդիպումների և հանդիսությունների սրահներ՝ պատրաստ ցանկացած միջոցառման՝ հստակ ձայնով, հուսալի ներկայացումներով և կայուն կապով յուրաքանչյուր մասնակցի համար։
ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ Է
ԳՈՏԻ 04
Ռեստորաններ, բարեր, սպա և ֆիթնես գոտիներ՝ միասնական վճարային ցանցով, ճիշտ մթնոլորտով և յուրաքանչյուր տարածքի անվտանգությամբ։
ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ Է
ԳՈՏԻ 05
Հյուրանոցի տեխնիկական սիրտը՝ այն սենյակներն ու համակարգերը, որոնք հյուրերը չեն տեսնում, սակայն ապահովում են մյուս բոլոր գոտիների աշխատանքը։
ԱՅՍ ԳՈՏՈՒՄ ԻՆՏԵԳՐՎԱԾ Է
ԻՆՉՊԵՍ ԵՆՔ ԻՐԱԿԱՆԱՑՆՈՒՄ
Մեկ թիմ պատասխանատվություն է կրում առաջին տեղազննությունից մինչև բացումից հետո սպասարկումը՝ ապահովելով նախագծման, տեղադրման և շահագործման փուլերի ամբողջական շարունակականությունը։
Տեղազննում և օպերատորի ու բրենդի պահանջների ուսումնասիրություն։
Բոլոր համակարգերի համադրված նախագծում և փաստաթղթավորում։
Սարքավորումներ միջազգային արտադրող գործընկերներից։
Փուլային տեղադրում՝ ներառյալ գործող հյուրանոցներում։
Փորձարկում, համակարգերի փոխադարձ ինտեգրում և անձնակազմի վերապատրաստում։
Տեխնիկական սպասարկում հյուրանոցի ամբողջ շահագործման ընթացքում։
ՀՅՈՒՐԸՆԿԱԼՈՒԹՅԱՆ ՈԼՈՐՏԻ ՆԱԽԱԳԾԵՐ
ՀԱՐՑԵՐ
Չգտա՞ք Ձեր հարցի պատասխանը։ Մեր ինժեներները պատրաստ են ուսումնասիրել Ձեր հյուրանոցային նախագիծը։
Այո։ Աշխատանքները պլանավորում ենք փուլերով՝ ըստ հարկերի կամ գոտիների, որպեսզի համարները շարունակեն հասանելի մնալ, իսկ աղմուկն ու հյուրերի համար անհարմարությունները հասցվեն նվազագույնի։
Կառուցվածքային մալուխային և ցանցային ենթակառուցվածք, հյուրերի ու անձնակազմի Wi-Fi, հյուրասենյակների կառավարում, քարտային մուտքի վերահսկում, CCTV, հրդեհային ազդանշանում և ձայնային տարհանում, հյուրանոցային հեռուստատեսություն ու տեսաձայնային համակարգեր, ինչպես նաև շենքի կառավարում և անխափան սնուցում։
Այո։ Նախագծումն իրականացնում ենք հյուրանոցային բրենդի կամ օպերատորի սահմանած տեխնիկական պահանջներին համապատասխան և պատրաստում նրանց դիտարկման ու հաստատման համար անհրաժեշտ փաստաթղթերը։
Այո։ Գործարկումից և անձնակազմի վերապատրաստումից հետո տրամադրում ենք տեխնիկական սպասարկում՝ հյուրանոցի ամբողջ շահագործման ընթացքում համակարգերի կայուն աշխատանքն ապահովելու համար։
Այո։ Team Systems-ն իրականացնում է նախագծեր Հայաստանի ամբողջ տարածքում և արտերկրում՝ ներառյալ առողջարանային ու մարզային հյուրանոցները։
ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑԵՆՔ
Պատմեք մեզ Ձեր հյուրանոցի մասին։ Մենք կուսումնասիրենք պահանջները և կառաջարկենք համակարգերի ճիշտ համադրությունը՝ նախագծված, տեղադրված և սպասարկվող մեկ թիմի կողմից։
ՀՅՈՒՐԵՐ
ՀԱՄԱԿԱՐԳԵՐ
ՄԵԿ ԳՈՐԾԸՆԿԵՐ
ԱՎԵԼԻ ՀՈՒՍԱԼԻ
ԱՊԱԳԱ։