Ժամանակակից բիզնեսը պահանջում է ճկուն և հուսալի սերվերային լուծումներ, որոնք կարող են հարմարվել տարբեր միջավայրերին և աշխատանքային ծանրաբեռնվածությանը:
Հանդիսանալով աշխարհի լավագույն արտադրող ընկերությունների գործընկեր՝ Team Systems-ը առաջարկում է Rackmount և Tower տեսակի տվյալների սերվերներ՝ գործարանային արտադրության և պաշտոնական սպասարկման հասանելիությամբ։
Մեր հմուտ մասնագետները կօգնեն ընտրել ձեր բիզնես խնդիրներին համապատասխան հզորության և կոնֆիգուրացիայի սերվերներ՝ ինչպես փոքր գրասենյակների, այնպես էլ՝ տվյալների մեծ կենտրոնների համար:
Հիմնական առավելությունները․
- Ճկուն և կոմպակտ դիզայն
- Հզոր արտադրողականություն տարբեր աշխատանքների համար
- Մասշտաբավորման հնարավորություն
- Բարձր հուսալիություն և կայունություն
- Էներգաարդյունավետ աշխատանք
- Հեռավար կառավարման գործիքակազմ
- Համատեղելիություն տարբեր օպերացիոն համակարգերի հետ













